«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, չորեքշաբթի երեկոյան դանակահարվելուց հետո կայուն վիճակում է, հայտնում է Reuters-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող Մատարո քաղաքի ավտոկայանատեղիում։
Յամալի հորը դանակի երկու հարված են հասցրել ստամոքսին, մեկը՝ կրծքին։ Մահափորձի գործով երեք մարդ է ձերբակալվել։
Նասրաուին հոսպիտալացվել է Բադալոնայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։