«Լիվերպուլի» պաշտպանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Լիվերպուլի» պաշտպան Զեպ վան դեն Բերգը կարող է կարիերան շարունակել Լևերկուզենի «Բայերում»։ Նախորդ երկու մրցաշրջանները հոլանդացին անցկացրել է Բունդեսլիգայում՝ վարձավճարով խաղալով նախ «Շալկեում», ապա՝ «Մայնցում»։

Այժմ 22-ամյա ֆուտբոլիստը կարող է մշտական ​​հիմունքներով տեղափոխվել Գերմանիա։ «Բայերը» հետաքրքրված է նրանով։

Ըստ Kicker-ի՝ «Բայերը» մինչև ամսվա վերջ կփորձեն ձեռք բերել անգլիական թիմի կենտրոնական պաշտպանի տրանսֆերը, եթե կորցնեն Օդիլոն Կոսունային։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։