«Ռեալ-Սոսյեդադը» պատասխանել է «Արսենալի» առաջարկին

«Ռեալ-Սոսյեդադը» մերժել է Լոնդոնի «Արսենալի» վերջին առաջարկը՝ կիսապաշտպան Միկել Մերինոյի տրանսֆերի վերաբերյալ։

Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ չնայած ստացված մերժմանը, «զինագործները» մտադիր չեն հանձնվել։ Նշվում է, որ «Արսենալը» մտադիր է համբերատար գործել։ Ակումբն անմիջապես չի վերադառնա «Ռեալ-Սոսյեդադի» դիրքերը ստուգելու նոր առաջարկով։

Հիշեցնենք, որ «Ռեալ-Սոսյեդադը» ավելի վաղ Մերինոյի համար 40-50 միլիոն եվրոյի փոխհատուցում էր պահանջել։