Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայի մեկ այլ թոփ-ակումբում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնեցրել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ անձնական պայմանագրի պայմանները։
Ինչպես հայտնում է Sport-ը՝ ֆուտբոլիստը այս պահին սպասում է, որ «Ատլետիկոն» համաձայնեցնի «Բարսելոնայի» հետ տրանսֆերի դիմաց փոխհատուցման չափը։
Անցած մրցաշրջանում Լենգլեն վարձավճարով հանդես է եկել «Ասթոն Վիլայում», իսկ մեկ տարի առաջ՝ Լոնդոնի «Թոթենհեմում»։