Իտալական թիմը հետաքրքրված է Սքոթ ՄաքԹոմինեյի ծառայություններով

«Նապոլին» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքԹոմինեյի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» 27-ամյա շոտլանդացուն գնահատում են 30 միլիոն եվրո և չեն մտածում ֆուտբոլիստի վարձավճարով հեռանալու մասին։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 32 միլիոն եվրո։