«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Մատիս դե Լիգտը հրաժեշտ է տվել «Բավարիային»՝ անգլիական ակումբ տեղափոխվելուց հետո։
«Պատիվ էր խաղալ «Բավարիայում»։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության և սիրո համար։ Մենք անմոռանալի պահեր ապրեցինք»,- դե Լիգտի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։