«Բարսելոնան» պայմանագիր կկնքի խորվաթ փորձառու կիսապաշտպան Իվան Պերիշիչի հետ, այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անձամբ է կապվել 35-ամյա ֆուտբոլիստի հետ և առաջարկել կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Պերիշիչը երկար ժամանակ չմտածեց և միանգամից դրական պատասխան է տվել իսպանական գրանդին։
Ֆուտբոլիստը «Հայդուկի» հետ պայմանագիրը խզելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։