Պաուլո Դիբալան պայմանագիր է կնքել սաուդյան թիմի հետ

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան պայմանագիր է կնքել սաուդյան թիմի հետ։

Ինչպես հայտնում է լրագրող Սանտի Ունային՝ արգենտինացի հարձակվողը «Ալ-Կադիսիայի» հետ պայմանավորվել է երեք տարվա պայմանագրի շուրջ։

Նշվում է, որ «Ալ-Կադիսիան» շուտով կակտիվացնի Դիբալայի «Ռոմայի» հետ պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը։ Արգենտինացի ֆուտբոլիստի համար Սաուդյան Արաբիայի թիմը կվճարի 12 մլն եվրո։

Ա Սերիայի ավարտված առաջնությունում հարձակվողը դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։