Հայտնի է դարձել, թե որտեղ է անցկացնելու Մամարդաշվիլին մրցաշրջանը մինչ «Լիվերպուլ» տեղափոխվելը

Հայտնի են դարձել «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի՝ «Լիվերպուլ» հավանական տեղափոխության մանրամասները։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 23-ամյա դարպասապահը կտեղափոխվի «Լիվերպուլ» 2025 թվականի ամռանը, իսկ ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Բուրնեմուտում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մամարդաշվիլին համաձայնեցրել է մերսիսայդցիների հետ պայմանագրի կետերը։