«Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ էին նախորդ մրցաշրջանում թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղից։
Ինչպես հաղորդում է լրագրող Դավիդ Բեռնաբեուն OnzeTV3-ի եթերում, 2023/24 մրցաշրջանի ընթացքում կատալոնական ակումբի որոշ ֆուտբոլիստներ, թիմի նախկին մարզիչ Չավիի հետ անձնական զրույցներում նշել են, որ Լևանդովսկին հարձակման առաջնագծում ունենալով, թիմը չի կարող բարձր ճնշում գործադրել։ Ֆուտբոլիստները նշել են, որ 35-ամյա լեհը չունի այն որակները, որոնք անհրաժեշտ են մրցակիցների վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար։
Լևանդովսկու ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բարսելոնայի» 49 հանդիպման, որոնցում դարձել է 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։