«Բավարիայի» մարզական տնօրենը անդրադարձել է Լեոն Գորեցկայի ապագային

«Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կիսապաշտպան Լեոն Գորեցկան կմնա մյունխենյան ակումբում։

«Նա իսկական պրոֆեսիոնալ է և կպայքարի իր տեղի համար»,- Ֆրեյնդի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆլորիան Պլատենբերգը։

29-ամյա Գորեցկան «Բավարիայում» հանդես է գալիս 2018 թվականի հուլիսից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։