Դանի Կարվախալ․ «Մենք տառապում ենք դրա պատճառով»

Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է ֆուտբոլիստների գերծարաբեռնված օրացույցի մասին։

«Անհնար է պահպանել այս տեմպը։ Անհնար է հաղթել 72 խաղում. սա վերլուծության կարիք ունի։ Սրա պատճառով տառապում ենք մենք և մեր ընտանիքները։ Հանդիպումների որակը նույնպես ընկնում է»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ ավելի վաղ այս ամենի վերաբերյալ իր դժգոհությունն էր հայտնել նաև «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։