«Բարսելոնան» չի գրանցել հինգ ֆուտբոլիստների

Իսպանիայի առաջնության առաջին խաղից երեք օր առաջ «Բարսելոնան» չի գրանցել հինգ ֆուտբոլիստների, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ըստ հրապարակման՝ նրանց թվում են «Բլաուգրանայի» նորեկ Դանի Օլմոն, ինչպես նաև Ալեքս Վալեն, Պաու Վիկտորը, Պաբլո Տորեն և Ինիգո Մարտինեսը։

Լա Լիգայի կանոնադրության համաձայն՝ ակումբը հնարավորություն ունի ֆուտբոլիստ գրանցել մեկնարկային սուլիչից մի քանի րոպե առաջ ևս։

Հանսի Ֆլիկի թիմը շաբաթ օրը Իսպանիայի առաջնության առաջին տուրում արտագնա խաղում կխաղա «Վալենսիայի» հետ։