Մարկոս ​​Ալոնսոն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

«Չելսիի» նախկին պաշտպան Մարկոս ​​Ալոնսոն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։

Ըստ The Athletic-ի՝ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:

«Բարսելոնայի» հետ պայմանագրի ավարտից հետո Ալոնսոն ազատ գործակալ է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալոնսոն կարիերան կշարունակի «Ատլետիկոյում», սակայն մադրիդյան ակումբն ի վերջո հրաժարվեց 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակից։

Հիշեցնենք, որ Ալոնսոն «Չելսիում» հանդես է եկել 2016-ից 2022 թվականներին։