«Բարսելոնան» գնորդ է գտել իր ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնայի» եզրային Ռաֆինյան կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայի թոփ-ակումբում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 27-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մանկունիացիները դիտարկում են Ռաֆինյային որպես Անտոնիի փոխարինող։ Ինքը՝ բրազիլացին, նույնպես կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակներ ունի, սակայն հանուն «կարմիր սատանաների» նա պատրաստ է մնալ Եվրոպայում։

Ռաֆինյայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Վինգերի գործող պայմանագիրը «բլաուգրանայի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։