Մարտին դե Ռոն․ «Ես հավատում եմ, որ մենք կհաղթենք «Ռեալին»»

Մարտին դե Ռոնը հավատում է «Ռեալի» նկատմամբ «Ատալանտայի» հաղթանակին:

Բերգամոյի ակումբի կիսապաշտպանը խոսել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի այսօրվա խաղից առաջ։

«Հուսանք, որ մենք կարող ենք նույն ժպիտը բերել երկրպագուներին, ինչպես Դուբլինում՝ Եվրոպա Լիգայի եզրափակչում։ Մենք մոտիվացված ենք և պատրաստ ենք վաղվա հանդիպմանը։

Մենք պետք է խաղանք մեր սեփական ֆուտբոլը, մենք ունենք մեր սեփական փիլիսոփայությունը և մեր սեփական խաղաոճը: Դա պահանջում է հարգանք և մեծ քաջություն խաղադաշտում, բայց ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել «Ռեալին»,- ասել է Դե Ռոնը: