«Յուվենտուսը» փորձել է ձեռք բերել «Պորտուի» վինգեր Ֆրանսիսկու Կոնսեյկաուին:
Թուրինյան ակումբը «վիշապներին» առաջարկել է 5 միլիոն եվրո գումարած ևս 5 միլիոն՝ բոնուսների տեսքով 21-ամյա ֆուտբոլիստի վարձակալության համար, իսկ «ծեր սինյորան» պատրաստ է եղել նաև 20 միլիոն եվրոյի գնման տարբերակ ներառել գործարքում, հայտնում է O jogo-ն։ Նման պայմանները «Պորտուին» չեն բավարարել. պորտուգալական գրանդը հրաժարվել է։
Միևնույն ժամանակ, ըստ իտալացի ինսայդեր Նիկոլո Շիրայի, ինքը՝ Կոնսեյկաուն, հետաքրքրված է «Յուվենտուս» տեղափոխվելով։ Բյանկոներիների կազմում խաղալու հնարավորության համար Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը հրաժարվել է մեկ այլ հավակնորդից՝ գերմանական «ՌԲ Լայպցիգից»։