Պաուլո Ֆոնսեկան նշել է այն ֆուտբոլիստին, ում ակումբը մտադիր է ձեռք բերել

«Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան բացահայտ նշել է ակումբի տրանսֆերային նպատակը։

Պորտուգալացի մասնագետը չի թաքցրել, որ ռոսոներիները փորձում են կազմակերպել «Մոնակոյի» եւ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանայի տրանսֆերը։

«Մենք ցանկանում ենք տեսնել կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանային մեր թիմում»,- Ֆոնսեկայի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հայտնի է, որ 25-ամյա ֆրանսիացին ինքը, չնայած այլ ակումբների հետաքրքրությանը, ցանկանում է տեղափոխվել «Միլան»։