Իվան Պերիշիչը կարող է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

Խորվաթ փորձառու կիսապաշտպան Իվան Պերիշիչը մոտ ժամանակներս կարող է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, 35-ամյա խորվաթ ֆուտբոլիստը, ով իր հայրենիքում հանդես է գալիս՝ «Հայդուկում», լուրջ վիճաբանություն է ունեցել գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի հետ։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Պերիշիչն արդեն խզել է պայմանագիրը թիմի հետ եւ շուտով կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Փորձառու կիսապաշտպանը անձնական առաջարկ է ստացել կատալոնական ակումբի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկից։

Հիշեցնենք, որ Իվան Պերիշիչը մինչ «Հայդուկը» հասցրել էր հանդես գալ Լոնդոնի «Թոթենհեմում», «Ինտերում», «Բավարիայում», «Վոլֆսբուրգում», «Բորուսիայում» և «Բրյուգեում»: