Կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն շուտով կարող է կրկին հանդես գալ Եվրոպայում։ Relevo-ն հայտնում է, որ Լա Լիգայի առաջարկով հետաքրքրված է Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Կանտեն «Չելսիից» հեռացավ 2023 թվականին։ Ապա պաշտպանական կիսապաշտպանը տեղափոխվեց «Ալ-Իթթիհադ»: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Այնուամենայնիվ, հնարավոր է, որ շուտով մեզ մեծ վերադարձ է սպասվում։ Մադրիդի «Ատլետիկոն» իր հայացքն ուղղել է 33-ամյա ֆուտբոլիստի վրա: Աղբյուրի համաձայն՝ իսպանացիներն արդեն բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի եղբոր հետ, ով նաև նրա գործակալն է։