«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի վիճակի մասին, ով շարունակում է ապաքինվել կոճի վնասվածքից։
Մասնագետը նշել է, որ հարձակվողի համար ոչինչ չի փոխվել, և նա շարունակում է վերականգնումը ըստ պլանի, սակայն չի կարող նշել ընդհանուր խումբ վերադառնալու ստույգ ժամկետը։
«Նա մարզվում է առանձին։ Լեոն շատ կարևոր է մեզ համար, նա կարևոր է ամենուր՝ խաղադաշտում, թե դրանից դուրս, երբ նա մարզումների է կամ հանդերձարանում»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։