«Չելսիի» 22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Քոուլ Պալմերը կերկարաձգի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ մինչև 2033 թվականի հունիսը։ Այս մասին հայտնում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «ազնվականների» հետ նախատեսված է մինչև 2031 թվականը: Այսպիսով, Պալմերը երկարաձգում է պայմանագիրը եւս երկու տարով։
22-ամյա կիսապաշտպանը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից», որի սանն է։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 80 միլիոն եվրո: