«Բավարիայի» ձախ եզրային Քինգսլի Կոմանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
Ինչպես հայտնի է դարձել Diario SPORT-ին, «Բարսելոնան» պատրաստ է վարձակալել Մյունխենի «Բավարիայի» 28-ամյա ֆուտբոլիստին, եթե նա նվազեցնի իր աշխատավարձի պահանջները:
Հիշեցնենք, որ դեռ հուլիսին գերմանական գրանդը տեղափոխության էր հանել Կոմանին, սակայն առայժմ եզրային հարձակվողը շարունակում է մնալ ակումբում։