«Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է 115 տարբեր իրավախախտումներ կատարելու մեջ

«Մանչեսթեր Սիթիին» մեղադրում է 2009-ից 2018 թվականներին ֆինանսական կանոնների 115 խախտումների մեջ, հայտնում է լրագրող Մարտին Զիգլերը։

Զիգլերի խոսքով՝ այս գործով լսումները նախատեսվում է սկսել սեպտեմբերի կեսերից: Սպասվում է, որ անկախ հանձնաժողովը վերջնական վճիռ կկայացնի տասը շաբաթից։

Այսպիսով, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, «Քաղաքայինների» ճակատագիրը կորոշվի հաջորդ տարվա սկզբին։