«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է «Բլաուգրանայի» երկրպագուներից մեկի խոսքերին, որը խնդրել է գնել Բիլբաոյի «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսին։
«Մենք արդեն լավ կազմ ունենք»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Լապորտայի խոսքերն է մեջբերում լրագրող Վիկտոր Նավարոն։
Մինչ այս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ուիլյամսը հակված է ևս մեկ մրցաշրջան մնալ իր ներկայիս ակումբում։