Միլանի «Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» մտածում էին աջ պաշտպանների փոխանակման մասին։ Դենզել Դյումֆրիսը պետք է մեկներ «Օլդ Թրաֆորդ», իսկ Աարոն Վան-Բիսական՝ «Ջուզեպպե Մեացա»:
The Athletic-ի տեղեկություններով՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է նման գործարքից։ «Մանչեսթեր Յունայթեդը» ի վերջո Մյունխենի «Բավարիայից» ստացավ Նուսեր Մազրաուիին։
Հիշեցնենք, որ Դյումֆրիսի պայմանագիրը «Ինտերի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Transfermarkt-ը 28-ամյա հոլանդացու շուկայական արժեքը գնահատում է 24 միլիոն եվրո։