Սերխի Ռոբերտոն արտասվել է «Բարսելոնայի» հրաժեշտի արարողության ժամանակ։
32-ամյա պաշտպանը կատալոնական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո դարձել է ազատ գործակալ։
«Շնորհակալություն բոլորին, ովքեր այստեղ են: Վերջին տարիներին ես տեսել եմ, որ լեգենդներ են հեռանում, և այսօր իմ հերթն է։ Լինելով կուլե ի ծնե՝ ես միշտ հետևել եմ այս թիմին:
14 տարեկանում ես հասա իմ երազանքին և ամեն օր վայելում էի այն թիմակիցներիս հետ, ովքեր դարձան իմ լավագույն ընկերները։ Լա Մասիան միշտ կմնա ակումբի սիրտը, որտեղ ես սովորել եմ ակումբի բոլոր արժեքները։
Երբ ես 17 տարեկան էի, ես իմ պրոֆեսիոնալ դեբյուտը կատարեցի Լուիս Էնրիկեի հետ։ 18 տարեկանում ես իմ նորամուտը նշեցի Գվարդիոլայի գլխավորությամբ առաջին թիմում։ Դա յուրահատուկ օր էր, և դա մեծ պատիվ էր:
Ես կիսում էի հանդերձարանը իմ կուռքերի հետ, ովքեր իմ ընկերներն էին: Կախարդական երեկոներ ունեցա։ Ո՞վ կմտածեր, որ ես կնվաճեմ 25 տիտղոս և կանցկացնեմ 373 հանդիպում։
Հիմա նոր փորձառության ժամանակն է: Ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ հպարտ ու երջանիկ եմ հեռանում։ Ես տվեցի ամեն ինչ:
«Բարսան» միշտ կլինի իմ կյանքի ակումբը։ Վստահ եմ, որ մեր ճանապարհները նորից կհատվեն»,- ասել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Սերժի Ռոբերտոն։