Սուպերհամակարգիչը պարզել է, թե ով կհաղթի Պրեմիեր Լիգան

Opta-ի վերլուծաբանները, օգտագործելով սուպերհամակարգիչը, գնահատել են Անգլիայի գալիք առաջնությունում հաղթելու ակումբների հնարավորությունները։ Հրապարակված տվյալների համաձայն՝ ոսկու հստակ հավակնորդը համարվում է «Մանչեսթեր Սիթին»։ Պեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 82,2%:

Այս վարկանիշում երկրորդը Լոնդոնի «Արսենալն» է: Միկել Արտետայի սաների՝ Անգլիայի չեմպիոն դառնալու հավանականությունը 12,2 տոկոս է։ Հաղթանակի լավագույն հավակնորդների եռյակը եզրափակում է «Լիվերպուլը» 5,1 տոկոսով։ Հաջորդում են «Չելսին» (0.2%) և «Նյուքասլը» (0.1%):

Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանում չեմպիոն դարձավ «Մանչեսթեր Սիթին», երկրորդ տեղը զբաղեցրեց «Արսենալը», երրորդը՝ «Լիվերպուլը»։