«Բարսելոնան» փորձում է եզրային հարձակվող գտնել՝ կազմն ուժեղացնելու համար, սոցցանցերում հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կատալոնական ակումբը ներքին քննարկումներ է սկսել ֆուտբոլիստ գտնելու համար, քանի որ «Ատլետիկի» ֆուտբոլիստ Նիկո Ուիլյամսի տրանսֆերի պայմանագիրը դեռ հեռու է վերջնական տեսքի բերելուց։
Օգոստոսի 8-ին տեղեկություն եղավ, որ կատալոնական ակումբը փորձում է պայմանագիր կնքել իսպանացու հետ։
Հարձակման եզրերն ուժեղացնելու թեկնածուներից մեկը, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, կարող է լինել «Բավարիայի» 28-ամյա ֆրանսիացի խաղացող Քինգսլի Կոմանը: Ֆուտբոլիստով հետաքրքրված են մի քանի ակումբներ։