Ադրիեն Ռաբյոյի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական 6 ակումբներ։
«Յուվենտուսի» 29-ամյա նախկին կիսապաշտպանն ազատ գործակալ է և դեռ նոր թիմ չի գտել:
Ըստ La Gazzetta dello Sport-ի, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի 4 ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը» և «Լիվերպուլը», ինչպես նաև թուրքական «Գալաթասարայը» և, հնարավոր է, իսպանական «Ատլետիկո Մադրիդը»։
Ֆուտբոլիստի մայրը՝ Վերոնիկ Ռաբյոն, ով նրա գործակալն է, հաստատել է, որ բանակցություններ է վարում տարբեր ակումբների հետ, սակայն հրաժարվել է մանրամասներ հայտնել։