Անգլիական «Չելսին» ցանկանում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների մինչև Եվրոպայում տրանսֆերային պատուհանի փակվելը, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները արտագնա տրանսֆերներից ակնկալում են մոտ 200 միլիոն ֆունտ ստերլինգ վաստակել:
Հաղորդվում է, որ ակումբը կարող են լքել Ռոմելու Լուկակուն, Տրևո Չալոբան, Արմանդո Բրոյան, Կոնոր Գալագերը, Քարնի Չուկվուեմեկան, Բեն Չիլվելը, Ռահիմ Ստերլինգը, Նոնի Մադուեկեն, Դևիդ Ֆոֆանան, Բաշիր Համֆրիսը և Չեզարե Կասադեյը։
Նշենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կոնոր Գալագերը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն։