ԱՄՆ-ի ազգային հավաքականի և «Ֆենիքս Սանսի» հարձակվող Քևին Դյուրանտը դարձել է ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի բաժնետեր։ Այս մասին x սոցիալական ցանցում հայտնել է Boardroom ընկերությունը, որի հիմնադիրը հենց ինքը բասկետբոլիստն է։
Դյուրանտը վերջին տարիներին մի քանի միլիոն դոլար է ներդրել «Պարի Սեն Ժերմենում»։ Լեգենդար բասկետբոլիստի հետ կապերի շնորհիվ ՊՍԺ-ի ղեկավարները ցանկանում են ամրապնդել իրենց ԱԱՄՆ-ում: Վերջերս Քևինը Փարիզի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի ուղեկցությամբ այցելեց ակումբի մարզաբազա և ուսումնական կենտրոն, որտեղ ժամանակ անցկացրեց ակադեմիայի կանանց և երիտասարդական թիմերի հետ։
Օգոստոսի 10-ին Քևին Դյուրանտը ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձավ 2024 թվականի Փարիզի խաղերի Օլիմպիական չեմպիոն։ Հատկանշական է, որ սա 35-ամյա ամերիկացու չորրորդ հաղթանակն է Օլիմպիական խաղերում։ Նա նաև ունի NBA-ի երկու չեմպիոնություն: