Վինիսիուսը դեռ չի մերժել սաուդյան ակումբի անհավանական առաջարկը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի աստղային հարձակվող Վինիսիուս Ժունիորը դեռ պաշտոնապես չի մերժել սաուդյան «Ալ-Ահլի» ակումբի առատաձեռն առաջարկը։

Ինչպես հայտնում է As-ը, Սաուդյան Արաբիայի թիմի առաջարկը դեռ քննարկվում է Մադրիդի «Ռեալի» ղեկավարության հետ և պարզապես չի հասել 24-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին, ուստի Վինիսիուսը դեռ չի հրաժարվել «Ալ-Ահլի»: Հարկ է նշել, որ սաուդյան ակումբը պատրաստ է հարձակվողին առաջարկել անհավանական մեկ միլիարդ եվրո։

Հիշեցնենք, որ փորձագետները Վինիսիուս Ժունիորին համարում են 2024 թվականի «Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդներից մեկը։ Նախորդ մրցաշրջանում բրազիլացին օգնեց «Ռեալին» հաղթել Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում: