Դանի Օլմոն պատասխանել է, թե ինչ դիրքերում կարող է խաղալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոն պատմել է, թե ինչ դիրքեր կարող է զբաղեցնել նոր թիմում։

Իսպանացին հայտնի է իր բազմակողմանիությամբ։ «ՌԲ Լայպցիգում»՝ իր նախկին ակումբում, նա խաղում էր հարձակման և կիսապաշտպանության գրեթե բոլոր դիրքերում:

«Կարո՞ղ եմ խաղալ եզրում: Այո, հաստատ։ Գերմանիայում ես խաղում էի և՛ ձախ, և՛ աջ եզրում։ Կխաղամ այնտեղ, որտեղ մարզիչը հարմար կգտնի»,- «Բլաուգրանայի» նորեկի խոսքերն է փոխանցում BarcaTimes-ը։