«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը կրկին դարձել է «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախը։
«Բլաուգրանան», կարծես, ձախողվել է «Ատլետիկ Բիլբաոյի» հարձակվող Նիկո Ուիլյամսի համար բանակցություններում և այժմ պատրաստ է առաջարկ անել Դիասի համար:
Լրագրող Փայփ Սիերայի կարծիքով՝ կոլումբիացու գինը 75 միլիոն եվրո է, սակայն «Բարսելոնան» կարող է փոխհատուցման չափը նվազեցնել մինչև 60 միլիոն՝ գործարքի մեջ ներառելով իր որոշ ֆուտբոլիստների։
Աղբյուրը նշում է, որ 27-ամյա աստղի տեղափոխությունը կատալոնական ակումբ միանգամայն իրական է։
Լուիս Դիասը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից։ «Կարմիրների» կազմում անցկացրած 98 խաղում ֆուտբոլիստը խփել է 24 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։