Ինչպես հայտնում է The Athletic պորտալը, Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալին» 1 միլիարդ եվրո է առաջարկել 24-ամյա բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերի դիմաց։
Վինիսիուսը մերժել է Սաուդյան Արաբիայի առաջարկը, քանի որ երջանիկ է Մադրիդի «Ռեալում» և երազում է իսպանական ակումբի կազմում նվաճել «Ոսկե Գնդակը», հայտնում է աղբյուրը։ Մադրիդի «Ռեալը» նույնպես կողմ չէ վաճառել ֆուտբոլիստին, նրա պայմանագրով նախատեսված փոխհատուցման չափը կազմում է 1 միլիարդ եվրո։
Վինիսիուսի տրանսֆերի շուրջ բանակցությունները վարում էր Հանրային ներդրումների հիմնադրամի պատվիրակությունը Սաուդյան Արաբիայի սպորտի նախարարության անունից՝ ձգտելով ֆուտբոլիստին դարձնել ազգային առաջնության դեմքը Աշխարհի 34-րդ առաջնության նախօրեին: Չնայած ձախողմանը՝ սաուդյան թիմի ներկայացուցիչները չեն բացառում ապագայում բանակցություններին վերադառնալու հնարավորությունը։
Ինչպես հայտնում է Globo պորտալը, «Ալ-Ահլին» հետաքրքրված է Վինիսիուսին ձեռք բերելու հարցում։