Օգոստոսի 12-ին Ժոան Գամպերի գավաթի խաղարկության խաղում «Բարսելոնան» խաղաց «Մոնակոյի» դեմ։
Խաղն ավարտվել է Մոնակոյի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Հանդիպման ընթացքում վնասվածքներ են ստացել Ռոբերտ Լևանդովսկին և Իլկայ Գյունդողանը , հաղորդում է Diario Sport-ը։
Առաջին խաղակեսում լեհը անհաջող վայրէջք կատարեց ձեռքին։ Նա շարունակեց խաղը, սակայն փոխարինվեց երկրորդ խաղակեսում։
Գերմանացի կիսապաշտպանը խաղադաշտ է մտել ընդմիջումից հետո և 64-րդ րոպեին գնդակի համար պայքարելիս ընկել է խոտածածկին և հակառակորդի կողմից ծնկով հարված ստացել գլխին։