«Մոնակոն» ջախջախեց «Բարսելոնային»

«Մոնակոն» ջախջախիչ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ Ժոան Գամպերի գավաթի խաղարկության խաղում։

Հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ ֆրանսիական թիմի։

«Մոնակոյի» կազմից աչքի ընկան Լամինե Կամարան, Բրել Էմբոլոն և Քրիստիան Մավիսա Էլեբին։

Այսպիսով, «Բարսելոնայի»՝ 11 տարի անընդմեջ Գամպերի գավաթը նվաճելու շարանը ընդհատվեց։