Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կապ է հաստատել հավաքականի խաղընկեր Խուլիան Ալվարեսի հետ, ով «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։
Ինչպես հայտնում է Diario Ole-ն՝ տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունից հետո Ալվարեսին զանգահարել է Լիոնել Մեսսին։ Արգենտինայի հավաքականի ավագը շնորհավորել է Խուլիանին։
37-ամյա Մեսսիի կարծիքով այս տրանսֆերը կօգնի հարձակվողին նոր մակարդակի հասնել։ Խուլիան Ալվարեսի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականը։