Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել Գիորգի Մամարդաշվիլիի՝ ԱՊԼ հնարավոր տեղափոխության մասին

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն է հայտնել «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի՝ «Լիվերպուլ» հնարավոր տեղափոխության մասին։

Անգլիական գրանդը լրջորեն դիտարկում է վրացի դարպասապահին 30 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։ Դեռ համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն բանակցությունները շարունակվում են։

Մամարդաշվիլիի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 45 մլն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։