Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը պատրաստ է կրճատել աշխատավարձը՝ Լոնդոնի «Չելսի» վերադառնալու համար։ Ինչպես հայտնում է լրագրող Մեթ Լոուին՝ պորտուգալացին ցանկանում է տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ»։
«Չելսին» կարող է գնել Ֆելիշին մոտ 50 միլիոն եվրոյով։ Տրանսֆերի հնարավոր պայմանները համարվում են շատ գրավիչ լոնդոնյան թիմի համար, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ։
Աղբյուրը նշում է, որ եթե անգամ Ֆելիշը տեղափոխվի «Չելսի», լոնդոնյան թիմը չի հրաժարվի նոր հարձակվողի տրանսֆերի մասին։ Ակումբի տարբերակներից մեկը «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենն է։