Մաքսիմիլիան Բայերը տեղափոխվել է «Բորուսիա»

«Հոֆենհայմի» հարձակվող Մաքսիմիլիան Բայերը տեղափոխվել է «Բորուսիա»։ 21-ամյա հարձակվողը դորտմունդյան ակումբի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Transfermarkt պորտալի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմում է 28,5 մլն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Բայերը Բունդեսլիգայի 33 խաղում խփել է 16 գոլ։