ՊՍԺ-ն հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոյին գնելու մտքից։
Լրագրող Գրեհեմ Բեյլի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» բաց կթողնի Սանչոյին 50 միլիոն եվրոյի գումարի դիմաց, սակայն ՊՍԺ-ն հրաժարվել է նրան գնելու մտքից։
Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը», որը դիտարկում է վարձավճարով գնելու տարբերակը։
Այս ամառ Սանչոն վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ» և վերսկսեց մարզումները թիմի հետ՝ չնայած գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ երկարատև կոնֆլիկտին։