📷«Ատլետիկոն» հայտարարել է Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին օրիգինալ կերպով

«Ատլետիկոն» հայտարարել է հարձակվող Խուլիան Ալվարեսի տեղափոխության մասին՝ ֆուտբոլիստին ներկայացնելով օրիգինալ կերպարով։

X սոցիալական ցանցի ակումբի էջում գրառում է հայտնվել Սարդ-մարդուն պատկերով։

«Կներեք, մեր դիզայներները արձակուրդում են»,- գրառմանը գրել է ակումբը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» իր էջում արդեն հայտարարել է արգենտինացի հարձակվողի հեռանալու մասին։ Ակումբն իր հաղորդագրության մեջ շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին թիմում անցկացրած ժամանակի համար և հաջողություններ մաղթել նրան ապագայում։