Թուրինի «Յուվենտուսը» բանակցություններ է վարել «Միլանի» հետ ֆրանսիացի պաշտպան Պյեր Կալուլուի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» վարձակալության համար «Միլանին» առաջարկել է 3 միլիոն եվրո։ Թուրինյան թիմը ցանկանում է պայմանագրում ներառել 14 միլիոն եվրոյի գնման տարբերակ։
Ֆրանսիացին իտալական ակումբում հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում Կալուլուն «Միլանի» կազմում 11 հանդիպում անցկացրեց բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով մրցաշրջանի մեծ մասը վնասվածքի պատճառով։ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։