«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսական կտեղափոխվի «Վեսթ Հեմ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լոնդոնցիները 26-ամյա անգլիացու համար կվճարեն 15 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ֆուտբոլիստն այսօր բուժզննում կանցնի։
Վան-Բիսական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 30 խաղում կատարել է 3 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։