Արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն ավարտեց իր տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթիից» Մադրիդի «Ատլետիկո»։
Ինչպես հայտնում է Marca-ն, հարձակվողն այսօր առավոտյան բարեհաջող բուժզննում է անցել Մադրիդում։
Սպասվում է, որ հարձակվողը այսօր պայմանագիր կկնքի մադրիդյան ակումբի հետ։
«Ատլետիկոն» հարձակվողի համար կվճարի ռեկորդային 75+20 միլիոն եվրո։ 24-ամյա խաղացողը հինգ տարվա պայմանագիր կկնքի։