Քինգսլի Կոմանը կարիերան շարունակելու երեք թոփ տարբերակ ունի

«Բավարիայի» վինգեր Քինգսլի Կոմանը հայտնվել է անգլիական Պրեմիեր Լիգայի մեկ այլ գրանդի ուշադրության կենտրոնում։ Ֆրանսիացու հավակնորդների թվում էին ՊՍԺ-ն, «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին»։

Լրագրող Փիթ Օ’Ռուրկի խոսքերով՝ Կոմանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը»։ «Զինագործները» կարող են 28-ամյա ֆուտբոլիստին վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կոմանը պատրաստ է հեռանալ «Բավարիայից», սակայն ցանկանում է երաշխավորել իր տեղը նոր թիմի հիմնական կազմում։ Վինգերի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալում կազմում է 50 միլիոն եվրո, իսկ մյունխենցիների հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։