Նիկո Ուիլյամսը հստակ որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

Իսպանիայի հավաքականի և «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը կողմնորոշվել է իր ապագա կարիերայի հարցում։

Ինչպես հաղորդում է Sport.es-ը՝ Եվրոպայի 22-ամյա չեմպիոնը «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է, որ պատրաստ է այս ամառ տեղափոխվել կատալոնական գրանդ։ Հնարավոր տրանսֆերի գումարը գնահատվում է 62 մլն եվրո։

Անցած մրցաշրջանում Ուիլյամսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 31 հանդիպման։ Կիսապաշտպանը դարձել է հինգ գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Նիկոն «Ատլետիկում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։