«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է Անգլիայի Սուպերգավաթի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում իր 11 մետրանոցից վրիպելու մասին։
Հանդիպումն ավարտվել է «քաղաքայինների» հաղթանակով՝ 1։1 հաշվով (11 մետրանոցներ՝ 7։6)։
«Գվարդիոլան արդեն ինձ ասել է, որ հաջորդ անգամ չեմ իրացնելու։ Այսպիսով, դուք չպետք է անհանգստանաք այդ մասով», – Սիլվայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Նախորդ մրցաշրջանում Սիլվան անցկացրել է 49 հանդիպում, դարձել 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։